Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանը հրաժարվում է ԱՄՆ-Ի  հետ բանակցություններից

14/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շարունակվում են Իսրայելի ու Իրանի միջեւ  աղետաբեր հետեւանքներով կանխատեսելի բախումները։ Շատերն  էին կանխատեսում, որ Իսրայելն ի վերջո ԱՄՆ-ի հովանավորությամբ հարվածելու է Իրանին,  եւ բոլորը գիտեին, որ Իրանն այդ  հարվածներին արձագանքելու հարցում երկտանքի գիրկը չի ընկնելու։

Պատերազմի վտանգը կանխատեսելու համար այս դեպքում  քաղաքագիտական խոր գիտելիքներին տիրապետելը պարտադիր պայման չէր։ Իրանի հովանավորությունը վայելող  պրոքսի ուժերի թուլացմանը հանգեցրած քայլերից հետո մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող լարված իրավիճակն  արդեն իսկ չարագուշակում էր  մոտալուտ պատերազմի արհավիրքը։

Կանխատեսելով պատերազմի վտանգը, Իրավիճակը չսրելու համար,  Իրանը նույնիսկ նահանջել էր իր  մի շարք սկզբունքային դիրքերից ու  ընդունել  ԱՄՆ նախագահի առաջարկը, եւ «դիվանագիտական ելք, թե պատերազմ» երկընտրանքի հարցում   կողնորոշվել  հօգոտ առաջինի։

Երեկ, ռազմական բախումներին զուգահեռ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարթակը նույնպես վերածվել էր  դիվանագիտական «փոխհրաձգությունների» դաշտի, որտեղ հանդես եկան  ՄԱԿ-ում Իրանի ու Իսրայելի մշտական ներկայացուցիչները։   

Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում պահանջեց  խստագույնս դատապարտել  Իսրայելի  կողմից Իրանի դեմ իրականացված ագրեսիան, ակնկալելով  Խորհուրդի գործնական ու շոշափելի քայլերը՝ Իսրայելին պատասխանատվության ենթարկելու եւ  միջազգային խաղաղության ու անվտանգության հետագա խաթարումը կանխելու համար։

Իսկ Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնը գործադրված ագրեսիան  ներկայացրել է որպես պատասխան քայլ՝  տարիներ շարունակ ԻԻՀ պաշտոնատար անձանց  կողմից Իսրայելի դեմ հնչեցրած  հայտարարություններին։

Իրանի ու Իսրայելի միջեւ  ընթացող ռազմական գործողությունների պայմաններում նախատեսվում էր վաղը՝ հունիսի 15-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում անցկացնել   Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների  հերթական փուլը։  Սակայն Իսրայելի գործողություններն  Իրանին ստիպեցին հրաժարվել Միացյալ Նահանգների հետ միջուկային համաձայնագրի շուրջ դիվանագիտական ​​ճանապարհից, որի մասին հայտարարել է  Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Գրիգոր Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով. ՀՀ ԱԳՆ

Հաջորդ գրառումը

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Միջազգային

Փաշինյանի որոշ հայտարարություններ հարցականի տակ են դրել ցեղասպանության միջազգային ճանաչման իմաստը. Տիրատուր քահանա Սարդարյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ոչ մի աղոթք՝ բանակում․ «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական