Իրանը համաչափ քայլեր կձեռնարկի Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու ուկրաինական կառավարության որոշման դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ ափսոսանք հայտնելով Ուկրաինայի կառավարության որոշման համար, գրում է Mehr-ը։
Նա նշել է, որ Կիեւն իր որոշումը կայացրել է չհաստատված տեղեկությունների եւ արտասահմանյան լրատվամիջոցների ստեղծած մթնոլորտի հիման վրա։
Քանանին ընդգծել է, որ Իրանը համաչափ քայլեր կձեռնարկի՝ ի պատասխան Ուկրաինայի կառավարության որոշման, եւ ուկրաինական վարչակազմին հորդորել է չտրվել երրորդ կողմերի ազդեցությանը, որոնք ձգտում են խաթարել երկու երկրների միջեւ հարաբերությունները: