Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելում սկանդալ է ծագել՝ Նեթանյահուի գրասենյակից տեղեկության արտահոսքի պատճառով. հետաքննություն է ընթանում

06/11/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իսրայելում սկանդալ է ծագել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից տեղեկությունների արտահոսքի պատճառով՝ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, գրում է Times of Israel-ը։

Վարչապետի աշխատակազմում մամուլի քարտուղարի արտահոսքի շուրջ շարունակվող սկանդալի ֆոնին երեքշաբթի դատարանը թույլ է տվել հրապարակել անցյալ տարի անցկացված լրացուցիչ ոստիկանական հետաքննություններ հանցագործությունների վերաբերյալ տեղեկություն, որոնք առնչվում են պատերազմական ժամանակ հանդիպումներին:

Գործի մանրամասների մեծ մասը գաղտնի է մնում, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես թե, հաստատել է, որ հետաքննությունը կապված է իր գրասենյակի հետ՝ հանդես գալով հայտարարությամբ՝ այն «պատերազմական ժամանակներում վարչապետի գրասենյակի աննախադեպ թիրախավորում» անվանելով: Ավելի վաղ դատարանը թույլ էր տվել հրապարակել տեղեկություն, ըստ որի՝ ոստիկանությունը հետաքննում է Գազայի հատվածում պատերազմի բռնկմանն առնչվող «հանցավոր միջադեպերը»։

«Ոստիկանության «Լահավ 433»  քննչական բաժինը պատերազմի սկզբից քրեական հետախուզում է իրականացրել՝ միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ մի քանի բաց հետաքննություններ»,-ասված է հաղորդագրությունում։

«Լահավ 433»-ը հետաքննում է ծանր հանցագործությունները, ներառյալ կոռուպցիան՝ պետական ​​հատվածում:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ հետաքննությունն առնչվում է այն պնդումներին, որոնք ի հայտ եկան այս տարվա սկզբին, այն է՝ Նեթանյահուն փորձում էր հանրության աչքից թաքցնել Գազայում պատերազմ վարելու մասին իր խոսակցությունները:

Այս տարվա սկզբին Ynet լրատվական կայքը հայտնել էր, որ անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ջանքեր են գործադրվում խմբագրելու Նեթանյահուի հետ պատերազմական բանակցությունների սղագրությունները, երբ հակասություններ են հայտնաբերվել հանդիպումների սղագրությունների և այդ պաշտոնյաների իրական ժամանակում լսածի միջև:

Այն ժամանակ Նեթանյահուի գրասենյակը հերքել էր տեղեկությունը՝ այն «բոլորովին սուտ» անվանելով:

Ինչպես հայտնում է Haaretz պարբերականը, ոստիկանությունը շուրջ վեց ամիս հետաքննում է գործը՝ վարչապետի աշխատակազմի նախկին աշխատակցի բարձրացրած մտահոգությունների պատճառով։ Ընթացիկ հետաքննության մասին լուրերը ի հայտ են եկել գլխավոր դատախազին առնչվող հերթական աճող սկանդալի ֆոնին, երբ բացահայտվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի պահած գաղտնի փաստաթղթերը, իբր, սիստեմատիկորեն գողացվել են և հայտնվել վարչապետին մոտ կանգնած պաշտոնյաների ձեռքում, որոնք քաղաքական նպատակներով դրանք փոխանցել են լրատվամիջոցներին:

Անցած շաբաթվա ընթացքում մի քանի կասկածյալներ են ձերբակալվել՝ եվրոպական լրատվամիջոցներին ազգային անվտանգության գողացված գաղտնի տեղեկությունների արտահոսքի առնչությամբ: Այս շաբաթվա սկզբին դատարանը թույլ է տվել հրապարակել կասկածյալներից մեկի՝ Նեթանյահուի նախկին մամուլի քարտուղար Էլի Ֆելդշթեյնի անունը։

Հաղորդվում է նաև, որ ձերբակալվել է իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) չորս զինծառայող։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եվրահանձնաժողովի նախագահը չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք COP29-ին

Հաջորդ գրառումը

Վեհափառն Ալֆորվիլի քաղաքային իշխանության հետ հանդիպմանը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

18/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Հոգևոր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոս ժամանեց Վատիկան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Վեհափառն Ալֆորվիլի քաղաքային իշխանության հետ հանդիպմանը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Միայն իշխանական պաստառների նկատմամբ են ուշադիր, և դրանք վնասողին հասցնում են մահվան. Կարեն Քերիմյան

17/05/2026

Կոմիտասի պողոտայի կանգառներից մեկում է։Վստահ եմ՝ տարածքում կան շատ տեսախցիկներ, և ոստիկանությունը կարող է հայտնաբերել սա անողին (բայց չսպանեք) և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական