ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել են Գազայի հատվածում զինադադարի փուլային տարբերակին և աշխատում են մանրամասների վրա։
«Դեռ անելիքներ կան, և կան բարդ հարցեր, բայց և՛ Իսրայելը, և՛ ՀԱՄԱՍ-ը այժմ համաձայնել են այս տարբերակին, – ասել է ԱՄՆ նախագահը. հայտնում է Ռիա Նովոստին
Գազայում հրադադարի շուրջ բանակցային գործընթացը վերսկսվել է մեկ շաբաթ առաջ։ Հաղորդվել է, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնեցրել են Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու ծրագրի հիմնական դրույթները։
Իր հերթին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն զգուշացրել է, որ անկլավում իսրայելական բանակի գործողությունները կարող են զրոյացնել զինադադարի քննարկման ընթացքում գրանցված առաջընթացը։