Իրականացվում է Իսրայելին պատժելու նախապատրաստություն. հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամհանին Х-ի իր միկրոբլոգում։
«Իսրայելական վարչակարգի միակ նպատակը, որը սպանել է հավատացյալներին Գազայի Ալ-Թաբին դպրոցում եւ նահատակ Իսմայիլ Հանիեին Իրանում, պատերազմի ձգտումն է եւ հրադադարի բանակցությունների խափանումը։
«Իսրայելական վարչակարգի դաժան պատժի նախապատրաստությունը իրականացվում է իրավական, դիվանագիտական եւ մեդիա գործընթացներին համապատասխան»,- նշել է Շամհանին։