Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրը հայտարարել է, որ Իսրայելն ընտրել է այն թիրախները, որոնց հարվածել է Իրանում՝ ելնելով իր ազգային շահերից և ոչ թե ԱՄՆ-ի թելադրածից։
Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան տեղական հեռուստատեսության «ամբողջովին կեղծ» հաղորդման այն մասին, որ Իսրայելը խուսափել է իրանական գազի և նավթի օբյեկտներին հարվածելուց՝ ԱՄՆ ճնշման պատճառով:
«Իսրայելը հարձակման համար նախապես թիրախներ է ընտրել իր ազգային շահերից ելնելով, այլ ոչ թե ամերիկյան թելադրանքով։ Այդպես եղել է, և այդպես էլ կլինի»,- ասվում է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։