Մարտի 30-ի լուսադեմին սիրիական պետական լրատվամիջոցները հայտարարել են, որ իսրայելական բանակը հերթական ավիահարվածն է հասցրել Դամասկոսի մերձակայքում գտնվող թիրախներին։
Իսրայելի իշխանությունները հիմնականում չեն մեկնաբանում Սիրիայում թիրախներին իսրայելական հարվածների մասին հաղորդագրությունները:
Սիրիայի պետական Sana գործակալությունը պնդում է, որ սիրիական ՀՕՊ-ը հրթիռների մի մասը որսացել է։ Միաժամանակ նշվում է, որ Ալ Միդան շրջանում սիրիացի զինվորականների մեջ կան մի քանի վիրավորներ։
SANA-ն հայտնում է, որ հարձակումը կատարվել է Գոլանի բարձունքների ուղղությամբ: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Քասիուն լեռան մոտ (Դամասկոսի հյուսիսային արվարձան) ռազմական դիրքերի վրա: