Իսկ ո՞վ է ասել, որ պարտադիր պիտի կոալիցիա լինի. կարող է կոալիցիա չլինի, ինչ-որ որոշումների կարող է՝ կողմ քվեարկեն, կամ դեմ քվեարկեն: Այսօր Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով փաստին, որ թեև Գյումրու ավագանին Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրեց, սակայն կոալիցոն մեծամասնություն չի ձևավորվել:
«Այդ ժամանակ արդեն ուրեմն համայնքի ղեկավարը և ավագանին իրար հետ պիտի համագործակցեն: Եթե նորմալ այդ համագործակցությունը կկայանա, ես չեմ կարծում, դրա մեջ պրոբլեմներ կլինեն: Ընդհանուր լուծումներ, ես կարծում եմ, կգտնվեն»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ ուքաղաքապետի ընտրությունները մեր երկրում գլոբալ փոփոխությունների նախանշաններն ու ընթացքն են:
«Այս իշխանությունները վերջացել են, իրենք արդեն զրո են, վարչական ռեսուրսը հանես տակից՝ մնում է մի քանի տոկոս: Եթե մի քիչ բարոյականություն ունենան, պիտի հասկանան, որ սա արդեն այդ կարմիր գիծն է, և թողեն հեռանան։ Թող այս երկիրը կարողանա շնչել, փրկվելու հնարավորություն ունենա»,-ասաց Գառնիկ Դանիելյանը: