Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ մենք չգիտեինք, որ մեզ տանում են պլանավորած պարտության… Նարեկ Մանթաշյան

28/09/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ժամը 2-ի կողմերն էր, երբ զինկոմիսարիատի աշխատակիցը մոտեցավ ավտոբուսին, վերջին անվանակոչն իրականացրեց, բարի ճանապարհ մաղթեց ու…
Ուղղությունը Հադրութն էր…
Ճանապարհը կարճ չէր, մտածելու բան՝ ինչքան ուզես:
Զանգերի աննկարագրելի քանակը անընդհատ շեղում էր բուն մտածելուց, 3 տեսակ զանգ էր լինում, ընկերներս՝ ով ոգեկոչում, հետևիցս գալու խոստումներ էր տալիս, դուխ ու հավատ էր ներշնչում, այսօրվա նման ականջումս զրնգում է Սևակի զանգը՝ Մեռնողը դավաճանա… Սերգոն Զանգում էր ամեն 5 րոպե՝ ուր հասաք, ինչ կա՞, քիչ ուշ գալիս եմ…
Զանգում էին նաև բարեկամներ, մոտիկ մարդիկ, հիմնականում ասելու՝ քեզ պետքա՞, ու՞ր ես գնում և այլն…
ԵՒ ամենակարևորը՝ ընտանիքս, որպեսզի իրենց հույզերը ինձ չփոխանցեն, մայրս ու կինս զանգում էին հերթով, ով այդ պահին կարող էր առանց լացի խոսել. Ոնց ես Բալես? Նար ուր եք հասել…
Ավտոբուս նստելուց, ընդհանուր ընկերը ծանոթացրեց Կարենի հետ, միասին էինք և երկուսս էլ բացի իրարից մարդ չէինք ճանաչում ավտբուսում, իսկ որպեսզի կարողանամ ներկայացնել ողջ ավտոբուսը բառերը քչություն կանեն, այդքան հույզ, այդքան առնականություն, այդքան տարբերություն, այդքան տղամարդկություն, այդքան վախ ու համառություն մեկտեղված էր այդ մի քանի քառակուսում…
Դե ինչպես հատուկ է այդքան տղամարդկանց մեջ՝ ճանապարհին սկսվեց խմիչքը, տարբեր փոքր խմբերով, հետո մի մեծ ընտանիքի նման՝ բոլորով… Ամենքս մեր խմելու առիթն ունեինք՝ մեկը վախն էր հաղթահարում, մեկը Երևանում թողած պրոբլեմներն էր թաղում խմիչքով, մյուսն էլ երևի սիրում էր խմել… Չթաքցնեմ, կոկոններս տաքացավ, նաև երգեցինք,աղմկեցինք իրար ոգևորեցինք…
Ի վերջո երկար ճանապարհի, տարբեր պոստերում ստուգումների, ճանապարհին արդեն միմյանց հետ հասցրած կռվել ու եղբայրանալով հասանք Արցախ:
Ազատ Արցախը ողջունեց մեզ…
Ճանապարհին ավտոբուսը, ի պատիվ փորձառու վարորդի մթության մեջ առանց լույսերի էր վարում, դա անվտանգության պահանջ էր և համատարած մթության մեջ մխրճվելով՝ Հասանք Հադրութի Լեգենդար Զորամաս…
Զորամասում մի քանի մոմ ու ձեռքի լապտեր էր ընդամենը, գրանցվեցինք, ստացանք համազգեստ, զենք և համապատասխան ատրիբուտներ…
Զանգ՝ Սերգոն էր. Նար, գալիս ենք, էդտեղ, զորամասում խոսիր, որ միանգամից էդտեղ գանք, գրանցվենք ու բոլորով միասին լինենք…Կապն անջատվեց, բայց քանի որ, ինքս էլ, համ ուզում էի միասին լինել, համ պատկերացնում, թե որտեղ պիտի լինենք, չգիտեի ոնց վարվել…
Երբ բոլորով ստացանք համապատասխան պարագաները ծանոթացա Պարույրի ու Ձյաձ Ռուբոյի հետ, հայր ու որդի, Ձյաձ Ռուբոն ասեց, եկել եմ, որ տղուս մենակ չթողեմ…
Հրամայվեց գնալ կազարմա սնվել և հանգստանալ… ուշ էր Ես ու Կարենը միասին գտանք երկու ազատ մահճակալ, հեռախոսի լույսի ներքո մի քանի կտոր բան կերանք ու քնեցինք….
Ի՞նչ եղավ Վաղը… կպատմեմ վաղը…
Իսկ մենք չգիտեինք, որ մեզ տանում են պլանավորած պարտության…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կատարյալ գեղանկարիչը․ Սուրեն Պիպոյան

Հաջորդ գրառումը

Ապազգային ՔՊ-ի կողմից նախապատրաստվում է Մայր բուհի գրավման վերջին արարը. պտուղներն արդեն տեսանելի են. Մենուա Սողոմոնյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Իսլամաբադը հերքում է, որ Պակիստանում իրանական ինքնաթիռներ կան

12/05/2026
Նորություններ

Ընտրություններց հետո իմ առաջին քայլը վերաբերելու է բանակին, բանակի ֆինանսավորումն ավելացվելու է. Արման Թաթոյան

12/05/2026
Նորություններ

ՔՊ-ն իր դրոշները պատվիրում է Temu-ից. Գալուստ Նանյան

12/05/2026
Նորություններ

Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապա Հայաստանի կյանքը կարճ է.Դավիթ Անանյան

12/05/2026
Հաջորդ գրառումը

Ապազգային ՔՊ-ի կողմից նախապատրաստվում է Մայր բուհի գրավման վերջին արարը. պտուղներն արդեն տեսանելի են. Մենուա Սողոմոնյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական