Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը. հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը»,- գրել է քաղաքապետը։
Նա հայտնել է, որ նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրել են վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը:
«Սա քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է, որը կիրականացնենք միջազգային մեր գործընկերների հետ համատեղ»,-հավելել է քաղաքապետը: