Առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը մեծ գումար է վաստակել անգլիական «AstraZeneca» պատվաստանյութը Հայաստան բերելու եւ հայաստանցիների վրա փորձարկելու համար: Այս մասին գրում է Arminsider տելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ անգլիական այդ պատվաստանյութը անվտանգ չէ եւ եվրոպական տարբեր երկներում արգելված է:
Անգլիացիների համար կարեւոր է, որպեսզի գտնեն երկրներ, որոնց քաղաքացիներին կօգտագործեն, որպես փորձաճագարների ու առկա տվյալների հիման վրա կկարողանան փոփոխություններ իրականացնել, որից հետո պատվաստանյութը կկիրառեն իրենց երկրում եւ եվրոպական այլ երկրներում:
Ըստ տելեգրամյան ալիքի՝ Հայաստանին փոխանցված «AstraZeneca» պատվաստանյութի խմբաքանակը մի քանի օրից դառնալու է ժամկետնանց: Պատվաստանյութը կիրառելի է մինչեւ մայիս ամիս:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ պրոբլեմատիկ այս պատվաստանյութը կարող է խնդիրներ առաջացնել: Քննարկվել է նաեւ հարց, որ քաղաքացիները կարող է չցանկանան անգլիական կասկածելի պատվաստանյութը ընդունել: Որպեսզի եղած խմբաքանակը ամբողջությամբ սպառվի, Անդրանիկ Քոչարյանը կուսակցական մի քննարկման ժամանակ առաջարկել է, որ պատվաստանյութը սկզբում նախատեսեն 55–ից բարձր տարիքի քաղաքացիների համար: Ըստ Քոչարյանի, այս դեպքում հնարավոր է եկած խմբաքանակի չափով թոշակառուների պատվաստել: Ըստ նրա՝ թոշակառուներին կարող են ասել, որ չպատվաստվելու դեպքում թոշակ չեն ստանա ու քաղաքացիները ստիպված կլինեն օգտվել պատվաստանյութից: Արսեն Թորոսյանը խոստացել է պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը սպառելուց հետո փոխանցվող գումարից նաեւ Անդրանիկ Քոչարյանին բաժին հանել:
Ի դեպ շաբաթներ առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ Հայաստանը «AstraZeneca» պատվաստանյութի մեկ դեղաչափը ձեռք է բերել 4․5 ԱՄՆ դոլարով, միջազգային շուկայում սահմանված 25 ԱՄՆ դոլարի փոխարեն։
Շատերի համար տարօրինակ էր, թե ինչպես է Հայաստանը կարողացել այդքան էժան գնել պատվաստանյութը: Ինչպես տեսնում եք խնդիրը նրանում է, որ պատվաստանյութը մի քանի օրից կորցնելու է պիտանելիության ժամկետը եւ այն արտադրող կորպորացիայի համար սա իր պահեստները դատարկելու միջոց է:
Ի դեպ, Arminsider տելեգրամյան ալիքի կառավարության աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանը այս պատվաստանյութի համար, անգամ 4,5 դոլար չի վճարել: Իրականում իշխանությունները այս ճանապարհով հարյուր հազարավոր դոլարներ են գրպանել:
Նշենք, որ ապրիլի 13–ից Երեւանում, իսկ 14-ից մարզերում, սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։