Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե «Հայաստան» խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեին, որ իմպիչմենթի գործընթացի մեկնարկի տակ չեն ստորագրում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Հարցին՝ արդյոք քաղաքկան այդ ուժը մանիպուլյացիայի է դիմում, հանրապետական գործիչը պատասխանեց՝ չի ուզում նման որակումներ տալ։
«Եթե ստորագրում եք, Մամիջանյանի թղթի տակ ստոագրեք։ Եթե չեք ստորագրում, ասեք՝ չեք ստորագրում»,- ասաց նա։
Անդրադառնալով պետություն-եկեղեցի հակամարտությանը՝ Շարմազանովն աբսուրդ անվանեց այն, որ Արցախը հանձնածը, պատերազմ տանուլ տվածը, Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվածը և Հայաստանի կադաստրի վկայական չունենալու մասին հայտարարողը մի բան էլ դեռ ինքն է հարցեր տալիս։
«Սա մեր բոլորի խայտառակությունն է։ Արցախը որ հանձնել եք, կուսակրոնությո՞ւնն է մեղավոր։ Մենք պիտի քեզ հարցեր տանք։ Ու էսօր եկել, հարցեր ես տալիս։ Եթե էս երկրում մեկը պիտի ռադը քաշի հեռանա, դա դու ես։ Ամբողջ աշխարհումիշխանություններին են հարցեր տալիս, ինքն է նստել, հարցեր տալիս։ Դու ես էս պետությունը կործանել։ Սրան պիտի ճանապարհենք, 5000 զոհի պատճառը Նիկոլն է, որը կանգնել-ասել է՝ արդյունքը նույնը կլիներ՝ առանց զոհերի։
Հլա մի հատ կառավարության շենքը մաքրի, նոր մտածի այլ բաների մասին։ Ինքն ո՞վ է, որ եկեղեցուց խոսում է։ Սաղմոսներ է մեջբերում, բայց սաղմոսներ թարգմանած Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ ասես՝ ասում էր։
Ինքը կործանել է մեր հայրենիքը։ Փոխանակ մենք իրեն պատին դեմ տանք, ճնշենք քաղաքական առումով, արդարանում ենք։ Մեկն ասում է՝ ես կուսակրոնությունը չեմ խախտել, մեկը… Խնդիր կա, եկեղեցին եկեղեցական ժողովներում կորոշի։ Դու ո՞վ ես, որ քիթդ խոթել ես եկեղեցու մեջ։ Այսինքն՝ քո կառավարության մեջ ամեն ինչ «չոտկի՞ ես» արել, հիմա էլ ուզում ես եկեղեցում անե՞ս։
Սա Հայկի ու Բելի կռիվ է, հլա կտեսնենք՝ Հա՞յկն է հաղթելու ոսոխ Բելին, թե հակառակը»,- ասաց Շարմազանովը։
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ Փաշինյանն ի վերջո այնպես կանի, որ եկեղեցին ու պետությունն այլևս անջատ չլինեն, հանրապետական գործիչը պատասխանեց՝ եթե ժողովուրդն իրեն ժողովրդի նման պահի, նման բան հնարավոր չէ։
«21 թվականին խաբել է։ Եթե այսքանից հետո պիտի ժողովրդին նորից խաբի, ուրեմն էս ժողովուրդն արժանի չէ անկախ պետության։ Չի կարելի ամեն անգամ նույն մինի վրա կանգնել ու պայթել։ Եթե ականը դրած է, չես տեսնում, զգուշացնում են, բայց դու համռորեն գնում, ոտդ դնում ես վրան, վերջում ո՞ւմ ես ուզում մեղադրես։
Առանց պայքարի չի լինելու, ամեն ինչ հայ ժողովրդի ձեռքում է։ Ցանկացած հայ մարդուց է կախված Հայաստանի կլինի, թե չի լինի։ Հայաստանը բաժանված է երեք մասի՝ նիկոլի վկաներ, ամենամեծ մասը՝ անտարբերներ, և մյուս մասը՝ ազգային հասարակությունը։
Նժդեհն ասում էր՝ հասարակությունը երեք մասից է բաղկացած՝ տականք, ժողովուրդ և ցեղ։ Ցեղն ազգային արժեքներով առաջնորդվողն է, ժողովուրդը՝ չկողմնորոշվածները, տականքն էլ պարզ է։ Երբ ցեղն է ավելի ակտիվ լինում, ինչպես 90-ականներին, ունենում ես 90 տոկոսանոց ցեղային հասարակություն, երբ տականքն է ակտիվանում, պարտվում ես»,- ամփոփեց Շարմազանովը։




