Մեր վերլուծությունը ցույց է տալիս հետևյալը. աշխարհում չկա երկիր, որ հա՛մ շրջանառության հարկ ունենա, հա՛մ ավելացված արժեքի հարկ, այսինքն՝ երկրներն ունենում են հարկային մեկ միասնական համակարգ. Աժ ամբիոնից ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին։
«Մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, մենք բոլորս պետք է պատշաճ հարկվենք, և հարկով այդ մարդկանց կարիքներն ենք հոգում։ Ինչքան էլ ասեն՝ վայ, պարգևավճար, այդ ամեն ինչը պետական բյուջեի չնչին տոկոսն է։ Ցանկացած տնտեսական բանաձևի մեջ գործառնական ծախսեր կան անխուսափելի։ Եկեք չխառնենք ամեն ինչ իրար. ճանապարհ է կառուցվում դրանով, հազար ու մի խնդիրներ են լուծվում, և դա պետական պարտավորություն է։
Երկարաժամկետում, միջնաժամկետում մենք պետք է ընդհանրապես շրջանառության հարկից հրաժարվենք։ Այլ բան, որ մենք հարկերի հաշվառումը պետք է դարձնենք հնարավորինս պարզ, էլեկտրոնային հարթակներ ձևավորենք, այդ թվում՝ շրջհարկի համար, որպեսզի մարդը մտնի, բազային տվյալները գրանցի, իրեն ասի՝ հարգելի տնտեսվարող, այսքան հարկ պետք է վճարեք. սա է մեր ռազմավարությունը»,- նշեց Փաշինյանը։
Infoport