«Ուր գնում ենք, ասում են` եկեք խաչքար դնենք։ Խաչքար դնենք, էլի խաչքար դնենք, խաչքար։ Ինչքա՞ն խաչքար դնենք։ Հասկացանք` մեկ, երկու, տաս, հիսուն, հարյուր։ Եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կապենք, ասենք` քարշ տվեք, էրեխեք, սա ձեր առաքելությունն է։ Կամ խաչքարերը ոտքերից կապենք, ասենք՝ քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդն եք դուք։ Մեր նահատակները զոհվել են, որ երեխեքի վզից խաչքար կապե՞նք, ո՛չ, զոհվել են, որ ապրեն, որ ազատ ապրեն, կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանալը ամոթ չլինի»,-Սյունիքում, երեխաների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Փաշինյանը։
Վաղուց ոչ զարմանում ենք, ոչ էլ զայրանում զառանցանքների ու սրբապիղծ հայտարարույունների վրա։ Ով լինելն էլ է պարզ, նպատակներն էլ։
Ու Հայաստանը ներկայացնող ամենաբարձր պաշտոնյան գնում է Սյունիք, ոտք դնում Կապան, Տեղ, Ներքին հանդ, Շիկահող, Ծավ, Սրաշեն համայնքներ, որոնք նրա իսկ վարած քաղաքականության հետևանքով հայտնվել են թշնամու թիրախում, ու տեղացիներից ոչ ոք չի ասում՝ ի՞նչ երեսով ես երևում մեր աչքին. ընդհակառակը՝ ձեռքն են սեղմում, ողջագուրվում են ու համբուրում։
Ու կառավարության գլուխը սյունեցի երեխաների առաջ քարոզ է կարդում, որի ենթատեքստը բառացի սա է՝ սրանք զզվեցրին իրենց խաչքարով, էրեխեք, խաչքարը ոչ էլ սրբություն է, չհավատաք ու չերկրպագեք։
Ի գիտություն ՀՀ ոչ բարով ղեկավարի՝ 2010 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարը ճանաչել է համամարդկային ոչ նյութական ժառանգություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ ԽԱՉՔԱՐ ՄԻԱՅՆ ՀԱՅԵՐՆ ՈՒՆԵՆ, այն զուտ հայկական է։ Դրա՞ համար ես հիսթերիայի մեջ ընկնում խաչքար տեսնելիս ու անունը լսելիս, որովհետև վախենում ես տերերիցդ ու պիտի ամեն օր նոր ապացույցներ բերես, թե դու ինչքան ես ատում հայկականն ու ինչպես ես մոլեռանդորեն պայքարում ազգայինի դեմ։
Դու հայի գենն ես խաչել, դրա համար էլ Խաչից չես վախենում, Խաչը չես հարգում, Խաչից չես պատկառում։
Ինչպես ժողովուրդն է ասում՝ քո փորում խիղճ չկա, դու որոշել ես մինչև վերջ քանդել ու պղծել, դու ՅՈՒՆԵՍԿՕ-ին էլ կդիմես ու կպահանջես, որ խաչքարն իրենց ցանկերից հանեն, որովհետև այն քրիստոնեական, եկեղեցական, հոգևոր արժեք է, ինչի դեմ Թուրքիան ու Ադրբեջանը մոլոգար պայքարի մեջ են, իսկ դու նրանց շահերի մոլեռանդ սպասարկուն ես, ուրեմն և՝ խաչքարի ու քրիստոնեական արժեքների թշնամին։
Նյութապաշտ թշվառական, իմացիր, որ Խաչքարերը այլ ազգերի ներկայացուցիչների շրջանում ևս նույնացվում է հայի, հայկակակնության ու Հայաստանի հետ։ Ռուս անվանի գրող, գրականագետ, գրաքննադատ Ֆյոդոր Աբրամովիչը, խոսելով հայ հանճարեղ գրող Սիլվա Կապուտիկյանի՝ հայրենիքին նվիրված բանաստեղծությունների մասին, ասել է․ «Ձեր բանաստեղծությունները Հայաստանի մասին նման են խաչքարերի … Եվ ահա Հայաստանի մասին Ձեր գրած բանաստեղծություններում առկա է և խաչքարերի ամրությունը, և նրանց նախշերի ու գրերի գեղեցկությունը, և նրանց զարմանալի, անկրկնելի մաքրությունն ու սրբությունը»։
Թշվառական, տեսախցիկների առաջ ձևեր մի՛ թափիր ու մի՛ խոնարհվիր խաչքարի առաջ։ Ողորմելի գոյությանդ ընթացքում գոնե մի վայրկյան մի կեղծիր ու մի պղծիր։ Դրածդ ծաղիկներն էլ վերցրու ու….
Աստված դատաստանդ տեսնի… սպասում ենք այդ օրվան։
Խաչքարերն էլ են սպասում այդ օրվան։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։