Արսեն Բաբայանը ֆեյսուքյան իր էջում գրում է․
ԱԺ-ում վաղը արտահերթով քրեական օրենսգրքում փոփոխություններ պիտի անեն:
Սրանք տեսնելով, որ Հայաստանում իրենց չեն ցանկանում տեսնել, իսկ տեսնելուց էլ միայն հայհոյում են, հասկացել են, որ նախընտրական քարոզարշավ չեն կարողանալու անել:
Հիմա թուրքական իշխանության հայաստանյան պարագլուխը որոշել է քրեական պատասխանատվությամբ խիստ պատիժ սահմանել քարոզչության ժամանակ այն մարդկանց նկատմամբ, որոնք կխոչընդոտեն (օրինակ՝ կասեն հեռացեք մեր բակից) քարոզարշավը:
Ինչ ուզում ես փոխի, կարող ես բոլոր հայերին բանտարկել, միևնույնն է այլևս երբեք վարչապետ չես լինելու, որևէ իշխանություն չես ունենալու: