Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իհարկե, ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը. Արարատ Միրզոյան

06/06/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թ. ԱԳ նախարարության կողմից իրականացվել է 6 ծրագիր, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 17.1 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.1 տոկոս: Նախորդ տարվա համեմատ նախարարության պատասխանատվությամբ կատարված ծրագրերի գծով ծախսերն ավելացել են 1,4 տոկոսով կամ 240 մլն դրամով. անդրադառնալով արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին՝ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է Արտաքին հարաբերությունների եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 6-ի hամատեղ նիստում:

«Օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպման» ծրագրի համար նախատեսված հատկացումները կազմել են շուրջ 11,9 մլրդ դրամ: Կատարողականը կազմել է 97,8 տոկոս:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրին ուղղվել է 2.2 մլրդ դրամ:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով՝ 2021 թ. ԱԳՆ-ն աշխատանքներն իրականացրել է ՀՀ արտաքին քաղաքականության ուղենիշների եւ Կառավարության ծրագրի իրականացման՝ բարեփոխումների ու զարգացման օրակարգի խթանման, միջազգային գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, ՀՀ պետական շահերի պաշտպանության, ինքնիշխանության ամրապնդման եւ տարածքային ամբողջականության վերականգնման, ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման, Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման, 44-օրյա պատերազմի հետեւանքով ծագած հումանիտար խնդիրների հաղթահարման նպատակով:

«Իհարկե, ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն գերակայությունը շարունակել են մնալ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, ԼՂ քաղաքական կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ նրա մանդատի ներքո, եւ, ակնհայտորեն, սա իր ուղղակի անդրադարձն է գտել ՀՀ ԱԳ նախարարության ամենօրյա գործունեության մեջ, այդ թվում՝ ՀՀ ԱԳ նախարարի եւ մյուս պաշտոնյաների՝ առանց բացառության բոլոր հանդիպումների ընթացքի վրա»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարը նշել է, որ շուրջ 1-ամյա դադարից հետո, ինչպես շահագրգիռ պետությունների դիրքորոշման, այնպես էլ հայկական կողմի հետեւողական աշխատանքի շնորհիվ 2021 թ. սեպտեմբերին Նյու Յորքում, ապա դեկտեմբերին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարների առաջին եւ երկրորդ հանդիպումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասնակցությամբ եւ միջնորդությամբ: Հանդիպումների ընթացքում հայկական կողմն ընդգծել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը լիարժեքորեն վերականգնելու առնչությամբ: «Վերահաստատվել է սահմանագոտում դեէսկալացիայի եւ հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ սադրանքների եւ հայատյաց հռետորաբանության անընդունելիությունը»,- ասել է նախարարը:

Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով երկրորդ փարիզյան հանդիպումը՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են նաեւ հոկտեմբերին՝ Մինսկում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ: Մյուս հանդիպումը Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով նախատեսված է եղել անցկացնել դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ ամենամյա նախարարական վեհաժողովի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկել է այդ հնգակողմ հանդիպումը:

«Նախքան հնգակողմ հանդիպումը՝ առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին հստակորեն արձանագրել էին իրենց մանդատը: Եվ այս գործոններն էլ՝ համանախագահության ձեւաչափի եւ մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները: Այնուամենայնիվ, Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծամասնության, ինչպես նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից հստակ ընդգծվել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահության ձեւաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը»,-ընդգծել է ԱԳ նախարարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարդենիսում բացուեց Ռամկավար Ազատական Կուսակցութեան «Վարդենիս» ակումբի գրասենեակը. «Զարթօնք»

Հաջորդ գրառումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Նորություններ

Երբ կարձանագրվի, որ մենք անարդար մի լումա գումար ենք վերցրել որևէ մեկից, մենք այդ գումարը վերադարձնելու ձևերը կգտնենք. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Հաջորդ գրառումը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական