Այսօր Ադրբեջանում նախագահական ընտրություններ էին։ 2 ժամ էլ չկա, ինչ ընտրատեղամասերը փակվել են, իսկ «Էքզիթ փոլ»-ն արդեն Ալիևի 92% ձայներ է կանխատեսել։
Ի դեպ, օկուպացված Ստեփանակերտում ևս ընտրատեղամասեր են բացվել ու քվեարկություն անց կացրել, ինչի իրավունքն Իլհամը չուներ։
Այս պահին Իլհամ Ալիևին կեղծ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են մի շարք պետությունների ղեկավարներ, մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։