Երեքշաբթի օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին ասել է․ «Զանգեզուրի ճանապարհն ի վնաս Հայաստանի է»։
Առաջնորդն ասել է․ «Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի երկկողմ շահերի հիմամբ և անկախ այլ երկրների քաղաքականություններից»։
Նա հավելել է․ «Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի երթուղին ի վնաս Հայաստանի է համարում։ Իրանը մնում է իր այս դիրքորոշմանը»։
Առաջնորդն ասել է․ «Օտարները չպետք է սահմանափակումներ սահմանեն հարևանների հետ երկրների հարաբերություններում։ Երկրների անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովվում է սեփական ուժերի և բարեկամների վրա հույս դնելով։ Իսկ հեռվից եկող և այլ երկրների գործերին խառնվողների գործողություններն, ի վերջո վնասում են նրանց։
Նշելով, որ իրանահայությունը մեծ դեր է ունեցել Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ, այաթոլլահ Խամենեին հավելել է․ «Ես անձամ այցելել եմ մեծ թվով իրանահայերի տներ»։
Նրա խոսքով․ «Մուսուլմանները հարգում են Հիսուսին։ Մեր կարծիքով, աստվածային կրոնների ավագների, այդ թվում՝ Հիսուս մարգարեի հասցեին ուղղված վիրավորանքները դատապարտելի են»:
Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա որևէ անդրտարածաշրջանային երթուղու անցնել իր տարածքով»։