2024թ. առաջին երեք ամիսներին բնակարանների վարձակալման եւ կոմունալ սպասարկումների վճարների համար բռնի տեղահանված արցախցիներին կհատկացվի 50 հազարական դրամ. այսօր, Ազգային ժողովի նիստում, 2024թ. պետբյուջեի քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Թոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ կպահանջվի 30 մլրդ դրամ։ Նախատեսված են լրացուցիչ ծախսեր կրթության եւ առողջապահության համար։ «Աջակցության ծրագրերը բնակարանի եւ աշխատանքի տեղավորման հարցերում ներկա պահին չեն ներառվի պետբյուջեի շրջանակում, քանի որ դրանց մշակումն ու հաստատումը կարող են տեղի ունենալ ընթացիկ տարվա դեկտեմբերի վերջին»,- նշել է Հովհաննիսյանը։