Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թո՛ղ Ձեզ չթվա, թե ինձնից կամ որևէ տառապած արցախցուց շատ եք փափագում խաղաղության հասնել. Արտակ Բեգլարյանը՝ Ալեն Սիմոնյանին

18/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է.

Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այսօրվա կիսատ-պռատ մանիպուլյացիաների՝ իմ հայտարարության վերաբերյալ՝

1. Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (այդ թվում՝ իմ) իրավունքների պաշտպանության համար ներկայացված գանգատները: Հաշվի առեք, որ ես ստիպված եմ ՀՀ-ին դատի տալու, քանի որ դուք թաքնվում եք պետական մարմինների քողի տակ՝ ձեր բացարձակ սխալ ու հանցավոր որոշումները կայացնելիս: Ամեն դեպքում, վերջին հաշվով այդ դատական ակտերը ուղղված են լինելու այդ որոշումները կայացնող անձանց դեմ:

2. Ի տարբերություն ձեզ՝ ես վաղուց օգնել ու օգնում եմ բազմաթիվ մարդկանց՝ դատի տալու մեզ վրա կրակած ադրբեջանական պետությանն ու հանցագործներին: Եթե կոկորդ չեմ պատռում ու կուրծք չեմ ծեծում, դա դեռ չի նշանակում, թե պարապ նստած եմ: Ի դեպ, ասեմ, որ ես ժամանակին մեծապես օգնել եմ նաև ՀՀ լիազոր մարմիններին հավաքագրելու ծանրակշիռ ապացույցներ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված ՀՀ միջպետական գանգատների համար, որոնցից դուք ապօրինի ու թեթևսոլիկ կերպով հրաժարվում եք:

3. Կասե՞ք, թե այդ որ իրավունքով եք դուք փակում ձեր իսկ հարկատուների ու ընտրողների հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության բոլոր հնարավորությունները: Մի հատ նայեք հայելու մեջ և միգուցե կհասկանաք, թե ում պետք է ուղղեք ինձ հղած Ձեր մեղադրանք-հարցադրումները:

4. Ուզում եք ասել, որ պետական պաշտոնյաներն ինչ կուզեն կանեն, իսկ քաղաքացիներն իրավունք չունե՞ն դատարանով իրենց իրավունքները պաշտպանել ընդդեմ ապօրինի որոշումների: Լու՞րջ, պարոնա՛յք, փաստորեն, ՀՀ պետական մարմինների հանցավոր գործողությունների դեմ պայքարող բոլոր անձինք քաղաքացու ձեր մոդելից շա՞տ են շեղվել…

5. Իմ իրական մտադրությունները հասկանալու փոխարեն պարզապես հասկացեք ինքներդ ձեր մտադրությունները՝ այդպիսի լկտիագույն որոշում կայացնելիս: Իմ մտադրությունն ու դրդապատճառը շատ պարզ է՝ հերթական անգամ ապացուցել, որ պետության գործառույթը իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ոչ թե՝ խախտումը, այն էլ՝ նման մեծ մասշտաբով:

6. Չե՞ք ուզում առերեսվել զանգվածային դատական հայցերի, որոնց արդյունքում արձանագրվելու է ձեր որոշումների հանցավոր բնույթը, ուրեմն՝ մի՛ հրաժարվեք միջազգային ատյաններում ներկայացված գանգատներից:

7. Սեփական քաղաքացիների ու հարկատուների դեմ հոխորտալու և թշնամու հրահանգներն իրականացնելու փոխարեն ուղղակի կատարե՛ք ձեր ստանձնած պարտավորությունները և ապահովե՛ք մեր իրավունքների պաշտպանությունը, այդ թվում՝ միջազգային ամենաքաղաքակիրթ մեխանիզմներով:

8. Կբարեհաճե՞ք թարմացնել հիշողությունս, թե հարկատուների միջոցներով ապրողներից որ մեկն էր սեփական քաղաքացու և հարկատուի վրա խայտառակաբար թքողը և դրանով հպարտացողը…

9. Թո՛ղ Ձեզ չթվա, թե ինձնից կամ որևէ տառապած արցախցուց շատ եք փափագում խաղաղության հասնել: Ուզու՞մ եք իրական ու կայուն խաղաղություն լինի, ուրեմն ձգտե՛ք արդար ու արժանապատիվ լուծումների, այդ թվում՝ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների քննման ու հետևանքների վերացման տեսքով: Երբ արդար, արդյունավետ ու համարժեք լուծումներ տաք գանգատներում ներկայացված հիմնախնդիրներին ու խախտումներին, միայն այդ ժամանակ կարող եք հրաժարվել այդ գանգատներից: Մնացած դեպքերում՝ մեղքը ձեր վիզը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ՀՀ կառավարությունում որևէ քննարկում կամ օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն վերսկսում է Ուկրաինայի հետ ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025
Միջազգային

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025
Նորություններ

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ն վերսկսում է Ուկրաինայի հետ ռազմական օգնության և հետախուզական տեղեկատվության փոխանակումը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին...

ԿարդալDetails

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025

Ադրբեջանը կրկին կոչ է արել Իսրայելին, եթե հնարավոր է, խուսափել Իրանում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա հարձակումներից

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական