Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ժողովրդին՝ անարժանապատիվ «էշի տեղ դնելու» նուրբ արվեստը․ Միհրդատ Մադաթյան

26/08/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միհրդատ Մադաթյանը գրում է․

Երկրորդ օրն է ԱԺ-ում տեղի են ունենում բռնապետական իրադարձություններ որտեղից ակնհայտ երևում է, որ իշխանական պատգամավորները, ոգևորված Փաշինյանի նեկայությունից կամ ուղղակի ցանկանալով քծնել նրան, հրահրում են ընդհարումներ։ Իրականում իմ և համոզված եմ, դպրոց ավարտած, երկու անգամ երկու թվաբանության պատասխանն իմացող, մի փոքր մտածող մարդկանց համար (խոսքս անուղեղ և ինքնախաբեությամբ զբաղվողների մասին չէ), զզվելի են այն ստահոդ ճառերը, որոնք իրականության հետ աղերս չունեն և հնչում են ԱԺ ամբիոնից իշխանական պատգամավորների կողմից։ Իմ մոտ տպավորություն է, որ նրանք կարծում են, թե Հայ ազգը կատարյալ ապուշ է և անարժանապատիվ։

 Երեկ պրն. Փաշինյանը, 5 միլիարդ դոլլարի մասին պրն. Վարդևանյանի տված հարցին ոչ միայն չպատասխանեց, խուսափեց, այլև բորբոքվեց, ինչով հիմնավորեց, որ 5 միլիարդ դոլլարով իր Հայրենիքը վաճառելու մասին լուրերը իրականությանը շատ մոտ են։

 Ասելով՝ «հարցրեք Ձեր վստահորդին», ի նկատի ունենալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ի՞նչ ի նկատի ուներ նա։ Եթե ի նկատի ուներ, թե Քոչարյանն է վաճառել Արցախը և այդ գումարը վերցրել, ապա հարց՝ ինչու՞ մոտ 15 տարի ադրբեջանը չէր վերցնում այն, ինչը գնել էր Քոչարյանից։ Եթե ի նկատի ուներ 4 միլիարդի մասին այն կեղծ լուրերը, որը տասնյակ տարիներ հենց ինքն էլ տարածում էր, ապա դրա փաստարկված հերքումը բազմաթիվ անգամ տրվել է, սա մեկ, և երկրորդը՝ ինչու՞ այս 3 տարվա ընթացքում, ունենալով բոլոր բռնապետական լծակները, փնտրելով ամենուր, որտեղ հնարավոր է, Փաշինյան Նիկոլը չգտավ գեթ 100 դոլլար այդ 4 միլիարդից։ Այստեղ կարելի է հետևություն անել, որ կամ այդ 4 միլիարդը սուտ է, չկա, կամ ինքը փայ է ստացել Քոչարյանից և այդ պատճառով այդ գումարի հետ կապված գործընթացը իրավական գնահատական չի ստացել։ Մի խոսքով, եկեք ու տեսեք, որ ԱԺ բարձր ամբիոնից, իշխանական պատգամավորների կողմից հնչում են ստեր, որոնք ուղղակի թաղային բամբասանքի մակարդակի են և իրավական հարթությունում հերքված։ Բայց բարձրաձայնվում են, որպես բացարձակ ճշմարտություն։ Անպատասխանատու՞ է սա… Կարծում եմ ոչ, ուղղակի սրան, ժողովրդի մեջ ասում են «էշի տեղ դնել»։

 Ինչևիցե, երկրորդ ամոթալի փաստը այն էր, որ բանակից ամեն կերպն (փողով, ինքնասպանության փորձով, հոմոսեքսուալիստական հակումներով…) ազատվածները, խոսում են բանակից ազատվելու երևույթի մասին, որպես դավաճանություն։ Այո, համաձայն եմ, ուղղակի մեկ անգամ եկեք ներքին գույքագրում արեք և հաշվեք թե քանի նման դավաճան կա իշխանական թիմում։ Բա հետո ինչու՞ եք նեղանում, երբ ասում են, թե դավաճանների իշխանություն եք։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Հայ ժողովուրդն այնքան ապուշ է, որ կարող եք ուղղակի պաթետիկ ստեր ասելով «գլուխներն աղալ»։ Միգուցե, իհարկե կա որոշ փոքրաթիվ մի զանգված, ով զուրկ է տրամաբանությունից… ՓՈՔՐԱԹԻՎ, կրկնում եմ, որովհետև ես իմ ազգի մասին այլ՝ դրական կարծիք ունեմ։

 Ամեն դեպքում, սա դեռ բոլորը չէր և էլի ասելիքներ ունեմ ԱԺ այս նստաշրջանի նիստերի վերաբերյալ, սակայն բոլոր նրանց, ովքեր դեռ այնքան, մեղմ ասած միամիտ են, որ ուտում են այս փաշինյանական «կտերը» և հավատում այն լկտի ստերին, որը ասվում են ԱԺ ամբիոնից, սեփական շահի և ինքնակայացման համար, պղծելով այն, ուղղակի խնդրում եմ անցնել ստորև դրված հղումով և դիտել այն կարճ ֆիլմ-հետաքննությունը, որը արվել է դեռևս 2019 թվականին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սեյրան Օհանյանի շնորհիվ առաջնագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դիտարկման սարքեր․ի՞նչ է պատմում Նաիրի Հոխիկյանը

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կապսի ջրամբարի կառուցման կապալառուի հետ պայմանագիրը խզվել է. նոր կապալառուի համար մրցույթ կհայտարարվի. ՏԿԵ նախարար

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լուսանկար. ԿԳՄՍՆ-ի կայքում տեղադրված է Թուրքիայում սովորելու «ուսման հրավեր». Արմեն Այվազյան

03/02/2026
Նորություններ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. ՏԿԵ նախարար

03/02/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական