Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թրամփի խաղաղության ծրագիրը և «Թրամփի ճանապարհը» բացասական հետևանքներ կունենան Հայաստանի և Կովկասի համար

09/08/2025
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից ստորագրված՝ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ մշակված խաղաղության ծրագիրը ներկայացվում է որպես հակամարտության դադարեցման և Հարավային Կովկասում տնտեսական ուղիների բացման ուղղությամբ արված քայլ: Սակայն համաձայնագրի վիճահարույց մասը «Թրամփի ճանապարհ» անվամբ տարանցիկ միջանցքի ստեղծումն է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կկապի Նախիջևանի, ապա՝ Թուրքիայի հետ։

Չնայած կողմերն ընդգծել են «տարածքային ամբողջականության պահպանումը», Միացյալ Նահանգներին և օտարերկրյա գործընկերներին տրված շահագործման լիազորությունները լուրջ մտահոգություններ են առաջացրել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Երթուղու անվտանգության, մաքսային կամ կառավարման վերահսկողության ցանկացած երկարաժամկետ փոխանցում, նույնիսկ «գործընկերության» տեսքով, գործնականում կարող է հանգեցնել Հայաստանի կառավարության լիազորությունների նվազմանը և երկրի տարածքում արտաքին ազդեցության մեծացմանը։

Աշխարհաքաղաքական տեսանկյունից «Թրամփի ճանապարհն» ավելին է, քան պարզապես տնտեսական ուղի։ Այս միջանցքն ամրապնդում է Ադրբեջանի և Թուրքիայի դիրքերը որպես տարածաշրջանի տարանցիկ գերիշխող խաղացողներ և կարող է դառնալ հարթակ նրանց ապագա լոգիստիկ կամ նույնիսկ ռազմական քայլերի համար։ Թուրքիայի համար դա ռազմավարական հաղթանակ է, իսկ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար՝ հնարավորություն՝ ընդլայնելու ազդեցությունը և նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանի և Իրանի կողմից վերահսկվող երթուղիներից։ Իսկ Հայաստանի  կարող է դառնալ պարզապես տարանցիկ միջանցք՝ երկրորդական դերով։

Փաստաթղթի մյուս բացասական հետևանքներից են ներքին պառակտումների սրումը, կառավարության նկատմամբ հանրային անվստահությունը և ապագայում Երևանի բանակցային դիրքի թուլացումը։ Բացի այդ, տարածաշրջանում ուժերի փոփոխվող հավասարակշռությունը կարող է հանգեցնել նոր լարվածության, քանի որ բազմաթիվ օտարերկրյա դերակատարների ներկայությունն ու շահերը թեժացնում են աշխարհաքաղաքական մրցակցությունը։

Քանի որ Հայաստանը շարունակում է կրել պատերազմի և Լեռնային Ղարաբաղի կորստի հետևանքները, համաձայնագրի կնքումը, որով ենթակառուցվածքների վերահսկողությունը փոխանցվում է երրորդ կողմի, հսկայական ռիսկ է։ Առանց իրավական թափանցիկության, անվտանգության ամուր երաշխիքների և դիմադրողականության մեխանիզմների, «Թրամփի ճանապարհը» կարող է պատմության մեջ մտնել որպես մի ուղի, որը խաթարեց Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը կարճաժամկետ տնտեսական խոստումների գնով։

Աղբյուր՝ parstoday.ir

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻԻՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Հաջորդ գրառումը

Հայաստանում շուտով շատ տեսանելի կլինի Թուրքիայի ազդեցությունն ամենօրյա կյանքում․ Վարուժան Գեղամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում շուտով շատ տեսանելի կլինի Թուրքիայի ազդեցությունն ամենօրյա կյանքում․ Վարուժան Գեղամյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական