Ես ուրբաթ մեկնում եմ Ռուսաստան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
՛՛Պատրաստվում եմ հանդիպել Պուտինի հետ՛՛,-ասել է նա հավանաբար նկատի ունենալով Ալյասկայում անցկացվելիք հանդիպումը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ալյասկայում Պուտինի հետ կառուցողական հանդիպում է ակնկալում. ՛՛Ես պատրաստվում եմ Պուտինին ասել, որ դադարեցնի այս պատերազմը։ Հաջորդ հանդիպումը կլինի Զելենսկու և Պուտինի կամ Զելենսկու, Պուտինի և իմ միջև։ Ես ուզում եմ կազմակերպել երկու առաջնորդների հանդիպումը՛՛:
Թրամփը հայտարարել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ն հնարավոր է դուրս գա Ուկրաինայի հարցով բանակցություններից:
Ավելի վաղ ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտնել էին, որ Թրամփն ու Պուտինը օգոստոսի 15-ին կհանդիպեն Ալյասկայում։