ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մայամի, որտեղ երեքշաբթի՝ հունիսի 13-ին, նրան մեղադրանք կառաջադրվի գաղտնի փաստաթղթերի պահման գործով, հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ Թրամփը ժամանել է Մայամիի իր Trump National Doral գոլֆի ակումբ։
Միևնույն ժամանակ, Politico-ն հայտնում է, որ Թրամփի շատ կողմնակիցներ պատրաստվում էին մեկնել Մայամի՝ սպասելու մեղադրական եզրակացությանը:
Հիշեցնենք, որ նախկինում Թրամփին 37 մեղադրանք էր առաջադրվել։ Անցյալ տարի խուզարկության ժամանակ Թրամփից առգրավվել է գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու։