Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան արձանագրություն են ստորագրել թուրք-ռուսական համատեղ կենտրոնի ստեղծման մասին, որը վերահսկելու է Լեռնային Ղարաբաղի զինադադարը:
«Այսօր առավոտյան ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման և մշտադիտարկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնի վերաբերյալ», Էրդողանի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը: