Թուրքական Մյուրթեդ ավիաբազայում շարունակվում են ռուսական զենիթահրթիռային С-400 «Տրիումֆ» համակարգի փորձարկումները, հաղորդում է news.ru-ն։
Ռուսական С-400 ЗРС-ի մարտունակությունը ստուգում են ամերիկյան F-16 Fighting Falcon և F-4 Phantom II-ի նկատմամբ։ Ըստ Fighter Jets World-ի՝ թեստերը ենթադրում են կործանիչների թռիչք բարձր և ցածր բարձրությունների վրա։