Թուրքիան ողջունում է Հայաստանի` Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշումը. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Պաղեստինի ճանաչումը միջազգային իրավունքի, արդարության և խղճի պահանջն է։
«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը», – նշել է ԱԳՆ-ն։