Թուրքիան կողմ է Միջերկրական ծովում էներգետիկ ռեսուրսների արդար բաշխմանը, մամուլի ասուլիսի ծամանակ ասել է Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այսպիսով Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը խոսել է Կաստելորիզոն կղզու շուրջ ստեղծված իրավիճակի և Հունաստանի կողմից այդ կղզու մերձակայքում ածխաջրածնային հանքավայրերի հավակնությունների մասին, որոնք Անկարան համարում է իր սեփականությունը:
«Թուրքիան պատրաստ է բանակցությունների և հանդես է գալիս ռեսուրսների արդար բաշխման օգտին», շեշտել է Չավուշօղլուն, որի խոսքերը մեջբերում է Красная Весна գործակալությունը:
Միևնույն ժամանակ, նա Հունաստանին նախազգուշացրել է կղզի չուղարկել զինվորականներ՝ ասելով, որ այդ դեպքում Աթենքը կդառնա պարտվող կողմը։