Թուրքիայում հունիսի 1-ից սկսած՝ կտրուկ՝ մոտ 8 անգամ, աճել են կորոնավիրուսով վարակման դեպքերը։ Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի 30-ից հունիսի 5-ն արձանագրվել է վարակման 7322 նոր դեպք, իսկ հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է արդեն 57113 նոր դեպք։ Ըստ մասնագետների՝ նման կտրուկ աճի հիմնական պատճառը COVID-19-ի նոր BA.4 և BA.5 տարբերակների արագ տարածումն է և սահմանափակումների թուլացումը։
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Թուրքիայում նաև արձանագրվել էր կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը։ Այս ամենով հանդերձ՝ 2022 թ․-ի փետրվարի 2-ից դե-ֆակտո ՀՀ իշխանական պատգամավորին պատկանող «Ֆլայուան Արմենիա» ու թուրքական «Պեգասուս» ավիաընկերություններն իրականացնում են Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթները։