Թուրքիայի արտահանությունը 2020 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15,7 տոկոսով՝ հասնելով 13.462 միլիարդ դոլարի։ Ներմուծումն աճել է 8,3 տոկոսով` հասնելով 16,308 միլիարդ դոլարի: Այդ մասին տեղեկացնում է Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը:
Իսկ 2020 թ․ հունվար-հունիս ամիսներին արտահանությունը նվազել է 15,1 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ կազմելով 75.021 մլրդ: Ներմուծումը առաջին կիսամյակում նվազել է 3,2 տոկոսով՝ հասնելով 98.895 մլրդ դոլարի: