«Ինչպե՞ս կարելի էր սեփական պաշտոնը պահելու համար պատրաստ լինել զոհել մի ամբողջ պետություն, անվտանգություն ու մի ողջ ժողովրդի արժանապատվություն»,- այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Ըստ պատգամավորի՝ այս հարցը հուզում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու։
«Թուրքի կողմից օղակը ավելի է սեղմվում, որովհետև չկա քաղաքական հակազդեցություն, որովհետև Հայաստանում իշխանությունը զավթածի օրակարգում չկա պետությունը պաշտպանելու մտադրություն, դրված չէ հայկական շահի պահպանության խնդիրը»։
Պատգամավորը նշեց, որ միայն վերջին շաբաթվա ընթացքում լսելով Թուրքիայի կողմից արված հայտարարությունները, կասկածի տակ դնելով հայկական պետության ինքնիշանությունն ու անվտանգությունը, ապա տեսնելով, որ դրանից արձագանք չկա, ավելի մտահոգիչ է դառնում գալիքի մասին մտահոգությունները։
«Թշնամիների շնորհիվ իշխանական աթոռը գրավվածը՝ մերժելով հայկական բոլոր դիվանագիտական հաջողությունները, ռազմական հաղթանակները, օպերատիվ կապով տվել է խոստումներ ու անում է միայն մի բան՝ գլուխը կախ կատարում է հակահայկական խոստումները։ Պատասխան չունի միայն մեկ հանգամանք, թե որքա՞ն պետք է չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ ցանկություն չունենաս թույլ տալու ինքնապաշտպանություն իրականացնել»։
Պատգամավորը վստահեցնում է, որ տրվել են խոստումներ՝ բանավոր պայմայմանավորվածությամբ ու իշխանությունը պետք է հեռանան, թողնել երկրի կառավարումը մեկին, որը կառաջնորդվի հայկական շահով։
«Դավադիր անհայրենիքին մնացել է ընդամենը մեկ քայլ՝ մեր հայրենիքը դարձնել ոչինչ, որովհետև մեզ ասում են, որ մեր ապրելը ոչինչ է»։
Աղբյուր` Փաստինֆո








