Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թշնամին ամեն օր հոխորտում է, իսկ Հայաստանի իշխանությունները ոչնչի պիտանի չեն. «Փաստ»

22/04/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ <<Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ու Նիկոլ Փաշինյանի պարտության արդյունքում Հարավային Կովկասում խախտվել է ուժերի հարաբերակցությունը։ Բացի այն, որ հայկական կողմը մարդկային, նյութական և տարածքային մեծ կորուստներ ունեցավ, փոխվել է նաև Հայաստանի ու Արցախի շուրջ ընդհանուր անվտանգային միջավայրը։ Բազմաթիվ համայնքներ՝ հատկապես Սյունիքում, դարձել են սահմանամերձ ու շատ դեպքերում այնքան խոցելի դիրք են զբաղեցնում, երբ հակառակորդը գտնվում է ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Իսկ որևէ երաշխիք, որ թշնամին ցանկացած պահի իրեն լկտի չի պահի կամ սադրանքների չի դիմի, ուղղակի չկա։ Ու զարմանալին այն է, որ սահմանազատման գործընթացի հենց առաջին իսկ պահից այդ համայնքների բնակիչները մնացին միայնակ։

Կարծես թե նրանց հարցերով զբաղվելու խնդրում պետությունն ուղղակի լվացել էր իր ձեռքերը, և մարդիկ անձամբ պետք է հակառակորդի հետ բանակցեին կամ թույլ չտային, որ ադրբեջանական ուժերն առաջխաղացում ունենային։ Սակայն այս հանգամանքը չէր խանգարում, որ իշխանությունները, իրենց աթոռներին նստած, անընդմեջ խոսեն սահմանամերձ գյուղերի զարգացման կարևորությունից, բայց ոչինչ չանեն։ Այնինչ պետք էր առանց ժամանակ կորցնելու թշնամուն անցնելու պատճառով իրենց տները կորցրած քաղաքացիների համար նոր տներ կառուցել, ստեղծել նոր ենթակառուցվածքներ, սահմանամերձ դարձած համայնքների զարգացման խոշոր ծրագրեր կյանքի կոչել, որ այդտեղ բնակվող մարդիկ ուղղակի չթողնեն ու հեռանան։ Բայց երբ իշխանությունները ի վիճակի չեն սահմանամերձ բնակավայրերում մի քանի պարզ ծրագրեր իրականացնել, էլ ինչպե՞ս կարող ենք խոսել երկրի անվտանգության ապահովման մասին։ Այնինչ Ադրբեջանը Արցախից բռնազավթված տարածքներում սկսել է այնպիսի խոշորամասշտաբ ծրագրերի իրականացումը, ինչպես, ասենք, միջպետական մայրուղիների ու օդանավակայանների կառուցումն է, իսկ մենք Հայաստանի սահմանամերձ համայքներում չենք կարողանում անգամ մի քանի տուն կառուցել ու հանձնել բնակիչներին։

Պատահական չէ, որ իշխանությունների այս անգործությունը մեծ վրդովմունքի առաջացման պատճառ է դարձել։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերին սյունեցիները փակեցին Գորիս տանող ճանապարհը և թույլ չտվեցին Փաշինյանին ոտք դնել Գորիս, Կապան և Մեղրի։ Դրանից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։ «Պարտքը» գաղտագողի այցով փորձեց տալ երեկ: Թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր… Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում նրանց ապաշնորհությունն ավելի ցայտուն է դառնում։ Արդեն մոտ վեց ամիս է, ինչ իշխանությունների գործողությունները պոպուլիզմից այն կողմ չեն անցնում, ու այս պայմաններում նրանք համարձակվում են դեռ գնալ ընտրությունների։ Թերևս ուշագրավ է, որ շոուների, լայվերի ու լայքերի սիրահար Փաշինյանն, արդեն պատկերացնելով, թե ինչպիսի ընդունելության է արժանանալու սյունեցիների կողմից, Սյունիք խոստացած իր այցը կազմակերպում է գաղտագողի՝ առանց նախօրոք հայտարարելու։

 
Բայց սա այլ հարց է: Ամենավատն այն է, որ թշնամին, զգալով, որ մեր իշխանություններն ընդունակ չեն Սյունիքը դարձնել պաշտպանական միջնաբերդ, փորձում է ուժեղացնել հոգեբանական ճնշումը, որպեսզի այնտեղ ապրող մարդկանց հուսալքության հասցնի ու դրդի արտագաղթի։ Դրա համար էլ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են տարբեր տեսակի սադրանքների դիմել՝ մասնավորապես կրակոցներ արձակել Ագարակ, Եղվարդ և այլ գյուղերի ուղղությամբ: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն ավելի հեռուն է գնում՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը չուզենա Զանգեզուրի միջանցք ստեղծել, ապա իրենք դա կանեն ուժով։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը սպառնում է Սյունիք ներխուժել, իսկ մենք, կարևորագույն անվտանգային խնդիրները թողած, արտահերթ ընտրությունների ենք պատրաստվում։ Իշխանություններն ի վիճակի չեն անվտանգային խնդիր լուծել, բայց միևնույն ժամանակ փակել են ճանապարհը այդ խնդիրը լուծելու կարողություն ունեցող ուժերի առաջ>>։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 22, 04.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Վերբովկայի» փորձեր իշխանությունների կողմից. «Փաստ»

Հաջորդ գրառումը

Փաշինյանը կլուծի սյունեցիների սոցիալական խնդիրները հանքատերերի հաշվին. «Ժողովուրդ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ազգային բարերար Սամվել Կարապետյանին

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026
Միջազգային

Թրամփը Իրանի հետ պատերազմը ներկայացրել է որպես վեցշաբաթյա էքսկուրսիա

10/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող օկուպանտը հայերին մեղադրում է «իրենց անտառները» ոչնչացնելու մեջ

10/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը կլուծի սյունեցիների սոցիալական խնդիրները հանքատերերի հաշվին. «Ժողովուրդ»

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական