ԱՄՆ Առևտրի նախարարությունը ներքին հրամանագիր է հրապարակել, որով թշնամական է ճանաչել Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Իրանի, Կուբայի, ինչպես նաև Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունները:
Բանաձևը, որը հրապարակվել է ամերիկյան դեպարտամենտի կայքում, Առևտրի նախարարությանը թույլ է տալիս խստացնել վերահսկողությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարքների նկատմամբ։