Հրատապ լուր Իրանից Իրանի լրատվական գործակալությունները լուսանկարներ են հրապարակել՝ տեղեկացնելով Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում որոտացող պայթյունների մասին։
Reuters լրատվական գործակալությունը, վկայաբերելով Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքերը, շաբաթ օրը հայտարարել են, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանի դեմ։ Իսրայելի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Իրանի դեմ այդ երկրի հարձակումից հետո շաբաթ օրը Իսրայելի օդային տարածքը փակվել է քաղաքացիական չվերթների համար։
Նախօրեին տեղի ունեցած Իրան-ԱՄՆ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո, նախագահ Թրամփը պահանջել է, որ Իրանը ձեռնպահ մնա ուրանի հարստացումից։ Նա լրագրողներին ասել է, որ գոհ չէ բանակցություններում Իրանի դիրքորոշումից եւ փորձում է կանխել այն նյութերի մշակումը, որոնք կարող են օգտագործվել միջուկային զենք արտադրելու համար։
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խոսնակը, ըստ BBC լրատվական գործակալության, հայտարարել է, որ Իրանի ողջ օդային տարածքը փակ է։ Նույն աղբյուրի համաձայն, Իսրայելը նույնպես պաշտոնապես հայտնել է երկրի օդային տարածքի փակ լինելու մասին։
Գրիգոր Առաքելյան, ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան









