Իրանական կողմը պաշտպանում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, բայց չի ընդունի տարածաշրջանային սահմանների փոփոխություններ։ Այս մասին CNN Turk-ի հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում։
«Իրանական կողմը պաշտպանում է բոլոր նախաձեռնությունները, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը։ Սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծի եւ նախաձեռնության, որոնք կփոխեն տարածաշրջանի ժողովրդագրությունը եւ սահմանները»,- ընդգծել է Քանին։