Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը արտգործնախարարություն է կանչել Թուրքիայի փոխդեսպանին. տեղեկությունը տարածել են իսրայելական լրատվամիջոցները։
Նշվել է, որ փոխդեսպանին բողոք է հայտնվել այն բանի համար, որ Թել Ավիվում դեսպանատան շենքի վրա թուրքական դրոշն իջեցվել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ն դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։