Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թե ինչպես պատգամավորն ու ոստիկանությունը թաքցրին թալանը, իսկ 20 օր հետո նախարարը հաստատեց

24/08/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2022-ի օգոստոսի 5-ին Աղավնոյից լուր ստացա, որ տեղում արդեն թալան կա։ Տեղի բնակիչներից մի կին նույնիսկ զանգահարեց, թե ինքը տեսել է, ինչպես են տարել գյուղի որոշ մալուխներ և այլ իրեր։ Հետո հրապարակում արեց նախկին պատգամավոր, հիմա Արցախի Սոցիալական հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, թե կոնկրետ ինչ են թալանել Աղավնոյից՝ մալուխներ, դվիժոկ և այլն։ Զանգահարեցի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանին։ Հաստատեց։ Տես՝ նկար 1

Հրապարակում արեցի այդ մասին՝ միայն ամոթանք տալով թալանչիներին ու ոստիկանության ուշադրությունը հրավիրելով այդ իրողության վրա։ Տես նկար 2

Օգոստոսի 6-ին շտապեց հերքող հրապարակում անել Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը՝ ինձ ստախոս անվանելով ու համոզելով, թե Աղավնոյում ոչ մի թալան չկա։ Վիտալի Բալասանյանի կուսակից պատգամավորի գրառումը տես նկար 3։

Օգոստոսի 6-ին Արցախպրեսս լրատվական կայքը, ամենայն հավանականությամբ, վերևից իջեցված առաջարկ/խնդրանքով մի հրապարակում արեց՝ հերքելով իմ հրապարակումը Աղավնոյի թալանի մասին։ Նույնիսկ Արցախի ոստիկանությունը մեկնաբանեց, թե թալանի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Տես նկար 4։

Օգոստոսի 6-ի երեկոյան ես Աղավնոյում էի։ Զանգեցի գյուղապետ Անդրանիկին, ասաց, պաշտոնյաներ կան գյուղապետարանում, որոնք ինձ ստախոս են անվանում։ Մինչև ես հասա գյուղապետարան՝ դեմ առ դեմ խոսելու այդ պաշտոնյաների հետ, նրանք արդեն հեռացել էին։ Այդ ընթացքը մոտ 5 րոպե էր։ Անդրանիկն ասաց՝ իրենից պահանջում են, որ ես՝ Նաիրի Հոխիկյանս, հերքեմ իմ հայտարարությունները։ Անդրանիկն ասել է, որ նման հարցով ինձ չի դիմի, քանի որ օրեր անց կապացուցվի ինչպես իր, այնպես էլ իմ ասածը։

Հաջորդ օրերին Արցախում որոշ պաշտոնյաների կողմից շարունակվեց իմ դեմ հերյուրանքը, թե իբր թալանի մասին իմ զգուշացումները կեղծիք են, և Բերձորն ու Աղավնոն պատշաճ կերպով պահպանվում են։ Եվ դա այն դեպքում, երբ ինքս տեսնում էի սեփական աչքով թալանի մասշտաբները, նույնը տեսնում էին նաև տեղի բնակիչները, որոնց արգելվում էր որևէ ավելորդ բան վերցնել բնակավայրից։

Օգոստոսի 23-ին Արցախի Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը պաշտոնական հայտարարություն է արել, որից մեջբերում եմ հետ հետևյալը․ «Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը: Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար: Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր: Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները»: Տես նկար 5։

Ստացվում է, այն, ինչ ես օրեր առաջ ասում էի, ու ոստիկանությունը, պետական լրատվամիջոցը, պատգամավորը ջանասիրաբար հերքում ու ինձ ստախոս էին անվանում, հիմա նույն թալանի մասին փաստը հաստատում է Արցախի բարձր պաշտոնյան՝ նախարարը։ Ո՞վ է ստում՝ նախարա՞րը, թե պատգամավորը։

Հիմա արդյո՞ք այնքան բարոյականություն ու տղամարդկություն կունենան ինձ վարկաբեկող պաշտոնյաները, որ առնվազն ներողություն խնդրեն իրենց հիմար խոսքերի համար, թե՞ կմնան նույնքան անբարո ու տմարդի։

Ինչ որ անում եմ, Արցախի ամրության համար եմ անում, իսկ չինովնիկները մնում են չինովնիկ։ Հայհոյում են, վարկաբեկում ու բորենու նման ծիծաղում, բայց հետո երբ ապացուցվում է իրենց սնանկությունը, մոռանում են ամեն ինչ ու շարունակում չինովնիկին հատուկ մյուս գործերը։ Ազնիվ մարդիկ, սակայն, ոչինչ չեն մոռանում։ Աստված ևս ոչինչ աչքաթող չի անում ու ոչինչ չի մոռանում։ Արցախը այդպիսի անհայրենիք չինովնիկներին չի, Արցախը հայինն է, ով ապրել ու կշարունակի ապրել Արցախում՝ թալանված, հոշոտված, բայց կանգուն Արցախում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցի փորձագետները ստուգել են Արցախի Հանրապետության տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը

Հաջորդ գրառումը

Վրաստանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Միջազգային

Իրանն ու ԱՄՆ-ն կարող են համաձայնության գալ և փոխըմբռնման հուշագիր կնքել. պակիստանյան աղբյուր

17/04/2026
Միջազգային

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Վրաստանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական