Կարճ հարց տամ, որ չխճճվեք. Ադրբեջանի կողմից պահանջ կա՞ ադրբեջանցիների վերաբնակեցման, երկրորդը՝ Տիգրանաշենի հարցը։
Այդ հարցին պատասխանեք. ԱԺ-Կառավաւոյթւոն հարցուպատասխանի ճամանակ Փաշինյանին դիմեց պատգամավոր Գառնիկ Դանիելյան։
«Դուք մամուլ չեք կարդո՞ւմ, դուք չե՞ք զգում, որ նույն խոսույթն եք օգտագործում, Ադրբեջանն էլ է ասում կապիտուլյացիա, դուք էլ եք ասում կապիտուլյացիա։
Եթե դուք ձեր երկիրը համարում եք կապիտուլացված, դուք ինչի՞ եք ստեղ նստած, ինչի՞ համար եք փող ստանում։
Դուք անընդհատ էստեղ եք բերում Ադրբեջանի օրակարգերը։ Ադրբեջանում ուզում են, որ Հայաստանի Հանրապետությունը չլինի, դա նորությո՞ւն է ձեզ համար։
Ձեր նպատակն ի՞նչ է։ Ես Ադրբեջանի խոսնակը չեմ։ Ես ստեղ չեմ եկել ասելու՝ Ադրբեջանն ինչ է ուզում, ես ստեղ եկել եմ ասեմ՝ ի՞նչ է ուզում Հայաստանի Հանրապետությունը»,-միանգամից վրդովվեց Փաշինյանը։
Արձագանքի իրավունքով Գառնիկ Դանիելյանը ասաց.
Ինչի՞ եք ջղագրգիռ պատասխանում իմ հարցերին։ Հարց ենք տալիս, վրդովվում ենք, ջղայնանում եք։ Ընդամենը երկու հարց եմ տվել. ասի էսօր շատ հարց չտամ… Բա դուք եք Հայաստանի վարչապետը, ո՞ւմ տամ, մի լրագրողի բռնեմ, էս հարցերը տա՞մ։
«Անկալվների թեման միշտ էլ կա, մենք էդ թեմայից չենք հրաժարվում։ Ինչ որ դե յուրե հիմնավորված ա, հիմնավորված ա, ինչը հիմնավորված չի, հիմնավորված չի։ Ամեն ինչ պետք է լինի լեգիտիմ։ Մեզ ուզում եք մղել ոչ լեգեիտիմ դա՞շտ։ Կապիտուիլացված պատգամավոր եք, դրա համար էլ էս ա վիճակը»,-Դանիելյանի հնչեցրած պարզ հարցերին իբր պատասխանեց Փաշինյանը։