Միսը տարան, հիմա ի՞նչ պիտի անեմ. պիտի գնամ, գողություն անեմ, հետո էլ ասեմ՝ ինձ դրդեցին գողության, լրագրողներին բողոքեց Գումի մսավաճառներից մեկը, որի՝ վաճառքի ենթակա մսամթերքն իրավապահներն առգրավել և տարել էին։
«Էրեխեքիս ո՞նց պահեմ։ 40 տարեկան տղա եմ, ամեն տեղ ասում են՝ տարիքդ անցել ա, չես կարա ոչ մի տեղ աշխատես։ Բա ո՞ւր էթամ աշխատեմ։ Մի հատ ջանդակ միս ենք բերում, 5-10 հազար դրամ փող ենք առնում մեջը։ 1միլիոն 200 հազարի միս են տարել, թող տանեն, կտրտեն, իրանց բալեքին կերակրեն, ուրիշ բան չունեմ ասելու։
Մի հատ սուպեր, 100 տոկոսանոց ցլի ջանդակ տարան, էղել ա 295 կլիո։ Տանելու են ուտեն, ի՞նչ վառել։ Հո իրանք էդքան ապուշ չե՞ն։ Ցելի տարվա մեջ մի անգամ միս եմ բերել Նոր տարվա դեմ։ Էլի եմ բերելու, ասում եմ։ Վաղը ժամը 5-ին, թող գան, տանեն։ Այ էդ վախտ կոկորդները կկտրեմ։ Ու իմ միսն էլ պիտի հետ բերեն, թող ինձ ապացուցեն, որ մի տոկոս չի համապատասխանում։
Ճիշտ ա՝ սպանդանոցի պեչատ չկա, բայց թող տանեն, միսը ստուգեն։ Նոր տարվա դեմ իրանց միս ա պետք, միս են եկել տանեն։ Գյուղացուն ճզմում են»,- ասաց մսավաճառը։