Թուրքիայի Մեծ ազգային ժողովի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Էրդողանի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման ուղղությամբ նրա գործադրած ջանքների համար։
«Ես նախագահ Էրդողանին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղություն հաստատելու ջանքերի համար։ Ես հայտ ունեմ։ Հայտեր կներկայացվեն այլ երկրներից»,- հայտնել է խոսնակը։