Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Էրազմուս+ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը

25/01/2025
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Հաշվի առնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում բարեփոխումների օրակարգը և ոլորտում իրականացվող ներդրումների արդյունավետության առաջնահերթությունը, ինչպես նաև ԵՄ հետ գործակցության նոր մակարդակը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Էրազմուս+ ազգային գրասենյակի ընթացիկ պայմանագրի ավարտից հետո չի գնացել դրա նորացմանը և նախաձեռնել է Էրազմուս+ ազգային գրասենյակի ձևավորման բաց, թափանցիկ և մրցակցային գործընթաց։

Էրազմուս+ նոր գրասենյակի աշխատանքներն ապահովող կառույցի համաձայնեցման գործընթացն այժմ ընթացքում է, և նոր գրասենյակը կսկսի իր գործունեությունն ընտրության գործընթացի ամփոփումից հետո, որն առաջիկայում կհայտարարվի:

Միաժամանակ, ծրագրի վերաբերյալ տեղեկատվական աջակցություն և խորհրդատվություն կտրամադրի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության միջազգային համագործակցության բաժինը (հեռ.՝ 210140+115, էլ․փոստ՝ international@hesc.am):

Ստորև ներկայացվում են ընթացիկ մրցույթների վերջնաժամկետները.

– Միջազգային կրեդիտային շարժունություն բարձրագույն կրթության ոլորտում – 2025 թվականի փետրվարի 19՝ ժամը 12:00 (Բրյուսելի ժամանակով),

– Վիրտուալ փոխանակման ծրագիր – 2025 թվականի ապրիլի 29՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Erasmus Mundus գործողություններ – 2025 թվականի փետրվարի 13՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում – 2025 թվականի փետրվարի 6՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Կարողությունների զարգացում ՄԿՈՒ ոլորտում – 2025 թվականի փետրվարի 27՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Կարողությունների զարգացում սպորտի ոլորտում – 2025 թվականի մարտի 5՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով),

– Jean Monnet գործողություններ – 2025 թվականի փետրվարի 12՝ ժամը 17:00 (Բրյուսելի ժամանակով):

Նշված մրցույթներին ՀՀ մասնակցության պայմաններին և մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով` https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=OJ:C_202406983

https://erasmus-plus.ec.europa.eu/…/erasmus-programme…

Հայտերը ներկայացվում են Եվրոպական հանձնաժողովի https://ec.europa.eu/…/opportunities/portal/screen/home հարթակում:

Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներն անհրաժեշտ է ճշտել ծրագիրն իրականացնող ՀՀ համապատասխան բուհի միջազգային համագործակցության բաժնից: Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի համար` հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետներին կարելի է ծանոթանալ ընտրված ծրագրի կայքէջում` https://www.eacea.ec.europa.eu/…/erasmus-mundus… հղմամբ:

Առաջիկայում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկատվական հանդիպումներ կկազմակերպի ինչպես շահագրգռված դիմող կազմակերպությունների համար, այնպես էլ Էրազմուս+ ծրագրերի ընթացիկ շահառուների հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը դրական է համարում այն, որ այսօր բարբառներն ավելի թուլանում են

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը պաշտոնապես անվանափոխել է Մեքսիկական ծոցն Ամերիկյանի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025
Նորություններ

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025
Նորություններ

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025
Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը պաշտոնապես անվանափոխել է Մեքսիկական ծոցն Ամերիկյանի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել, լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին...

ԿարդալDetails

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

Աշխարհում շատ քիչ տեղերում է, որ էլցանցերը բացառապես մասնավոր են. մեր պատակը ՀԷՑ-ը պետականացնելն է. Արման Եղոյան

19/06/2025

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական