Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին կայցելի Ադրբեջան. այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Այցն Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ է։
«Այս առումով, սպասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կկազմակերպվի երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային արդիական իրադարձությունների վերաբերյալ», – հավելել է Ալթունը։
Բացի այդ, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ կկայանա «Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի» երկրորդ հանդիպումը։
Այցի շրջանակներում Էրդողանը կմասնակցի նաև Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը. հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։