Հունիսի 3-5-ը Երևանում անց է կացվում գինու փառատոն։ Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է փառատոնին։ Նրա հետ են եղել նաև կինն ու կրտսեր դուստրը։
Գինու փառատոնն անց է կացվում Սարյան և Մոսկովյան փողոցներում։
Նշենք, որ երբ հունիսի 3-ին Դեմիրճյան-Պռոշյան փողոցներում ցուցարների և ոստիկանների միջև տեղի էին ունենում բախումներ, հարյուրավոր մաիրդիկ բերման էին ենթարկվում, տասնյակները՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվում հիվանդանոցներ, նույն ժամանակահատվածում Սարյան փողոցում մեկնարկել էր գինու փառատոնը, որի հաղորդած ուրախ տրամադրությունը վայելում էին բազմաթիվ քաղաքացիներ։ Ինչպես ասում են՝ զուգահեռ իրականություններ։







