«Կրթությունը նորաձև է» հորինվածքի ներքո Աննա Հակոբյանը դեկտեմբերի 26-ին նախատեսել էր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպում՝ «քննարկելու կրթության հիմնախնդիրները»։
Ինչպես և ենթադրվում է, նա ավանդույթի համաձայն՝ պետք է հանդիպմանը գնար Խորենացու «Ողբը» ձեռքին, հետո բոլորի լուռ ու խորախորհուրդ հայացքների ներքո կարդար մի հատված «Ողբից»։
Շարունակության մասին կարող ենք միայն երևակայել, որովհետև մինչև հիմա «Կրթությունը նորաձև է» հորինվածքի ներքո տեղի ունեցած հանդիպումների ծրագրային նպատակների մասին որևէ տեղեկություն հայտնի չէ՝ բացի լոզունգներից ու պաթոսային հեշթեգերից, որ Հակոբյանը տեղադրում է սոցցանցերի իր էջերում։
Քանի որ ԶԼՄ-ների ներկայացուցիչները 99 տոկոսով մերժել են Հակոբյանի անունից ուղարկված հրավերները, հետևաբար, հանդիպումն այսօր չի կայացել։
Պարզ է, որ նա հրավերն ընդունած մի քանի խմբագիրների հետ հանդիպում չէր կազմակերպի, ուստի այն չեղարկվել է։
Սա առաջին համապարփակ ու ամբողջական մերժումն է նրան։
Լրագրողները մերժում են լրագրողին։








