ՌԴ Պետական Դուման երրորդ ընթերցմամբ ընդունել «Ռուսաստանի Զինված ուժերը վարկաբեկելու համար գույքի բռնագրավման մասին» օրինագիծը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի կայքում։
«Օրինագիծը, որին կողմ է քվեարկել 395 պատգամավոր, թույլ կտա պատասխանատվության կանչել բանակի մասին «ֆեյք» տեղեկություններ տարածողներին»,- գրում եմ ռուսական աղբյուրներն ու ավելացնում, որ ԶՈւ համբավը վարկաբեկողները կարող են անցնել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, իսկ դատարանի վճռից հետո պետությունը նրանցից կարող է առգրավել գումար, թանկարժեք իրեր եւ այլ գույք։
Իրավապահների ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել նաեւ նրանք, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն կողմ կարտահայտվեն։ Այս դեպքում «հայրենիք չսիրողները» կարող են կորցնել ոչ միայն շարժական եւ անշարժ գույքը, այլեւ՝ Ռուսաստանի պետական ու պատվավոր կոչումները։
Ս․Վ․