«Չնայած համաշխարհային միտումն արդեն պարզ է՝ Ռուսաստանը տանուլ է տալիս այս պատերազմը, Ռուսաստանի տերերը շարունակում են ժխտել իրականությունը։ Նրանք շարունակում են փորձել խաբել աշխարհին, շրջանցել պատժամիջոցները, ավելի շատ զենք արտադրել, ապահովել ռեսուրսների և մարդկանց ավելի մեծ վատնում այս ագրեսիայի համար»,- նախորդ օրն իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հավելել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանի զինուժի գործողությունները տապալվեն, և հակառակորդը շարունակի պարտություն կրել։