Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին, ժամը 11։00-ից ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացել է ինտերնետային կապի խնդիր, ինչի հետևանքով էլեկտրոնային կառավարման համակարգերն աշխատում են խափանումներով։
Ինտերնետային կապի վերականգնումից հետո համակարգերը կաշխատեն բնականոն ռեժիմով: Խնդիրը կարգավորելուց հետո լրացուցիչ կտեղեկացվի։ Հայցում ենք ձեր ներողամտությունը։