Թուրքիայի Իզմիր քաղաքում անցկացվող Ադրբեջան-Թուրքիա IV էներգետիկ ֆորումում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ տարիներ շարունակ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի վրա հիմնված Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարձրացել է աննախադեպ մակարդակի՝ դառնալով բոլոր էներգետիկ նախագծերի շարժիչ ուժը։
Նշվել է, որ մինչ օրս Ադրբեջանից Թուրքիա է արտահանվել ավելի քան 120 միլիարդ խորանարդ մետր գազ, այդ թվում՝ 35 միլիարդ խորանարդ մետր TANAP խողովակաշարով և ավելի քան 50 միլիարդ խորանարդ մետր՝ Եվրոպա։ Այս տարվա առաջին ութ ամիսներին Թուրքիա է մատակարարվել 6,6 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ Թուրքիայի միջոցով՝ 8,3 միլիարդ խորանարդ մետր՝ եվրոպական երկրներ։ Կարճ ժամանակահատվածում Սիրիա է մատակարարվել 60 միլիոն խորանարդ մետր գազ։
Փարվիզ Շահբազովը ընդգծել է, որ Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև «Թրամփի ուղի» անունով, ռազմավարական երթուղի է, որը կապահովի ինչպես ածխաջրածինների, այնպես էլ «կանաչ էներգիայի» տեղափոխումը Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից Նախիջևանի միջոցով դեպի Թուրքիա և միջազգային շուկաներ։
«Այս միջանցքը ոչ միայն կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ, այլև նոր խթան կհաղորդի Թուրքիայի և թյուրքական պետությունների հետ էներգետիկ և հաղորդակցական կապերին՝ մեր երկրները վերածելով էներգետիկ և տրանսպորտային միջին միջանցքի հիմնական կենտրոններից մեկի»,-ասել է նախարարը։
Ֆորումի ընթացքում քննարկվել են նաև Նախիջևան-Զանգեզուր երթուղիներով «կանաչ էներգիայի» արտահանման և տարանցման նախագծերը, ինչպես նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Բուլղարիա միջկոնեկտորի իրականացումը։