Ռուսաստանը կպատասխանի ԱՄՆ-ի հայտարարություններին միջուկային զինանոցը մեծացնելու մասին՝ գործող դոկտրինին համապատասխան. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (SPIEF-2024) շրջանակում։
«Հարցերը, թե ինչու է Միացյալ Նահանգները պետք մեծացնի իր միջուկային ներուժը, պետք է Սպիտակ տանն ուղղի իր հանրությունը», – ընդգծել է Զախարովան։
«Մենք ոչ մեկի հետ չենք դադարեցրել երկխոսությունը։ Մենք չէինք, որ կապերը խզեցինք։ Ի դեպ, մենք չէինք, որ կտրեցինք էներգետիկ կապերը։ Մենք չէինք, որ փակեցինք երկխոսության հարթակները։ Մենք միշտ հայտարարել ենք, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում երկխոսության տեղ կա, և գործնականում բազմիցս նման մոտեցում ենք ցուցաբերել։ Հետևաբար, իմաստ չունի մեզ երկխոսության կոչել, մենք երբեք չենք հրաժարվել դրանից։ Սա մեր արտաքին քաղաքականության հայեցակարգի մի մասն է»,- հավելեց նա: