Իրանի արևմուտքում 5,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 15։34-ին Քազվին և Համադան նահանգների սահմանին, դրանց վարչական կենտրոններից հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Օջախը 10 կիլոմետր խորության վրա էր:
Փրկարարները ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացել, գրում է ՌԻԱ գործակալությունը: